Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Վարդան Ղուկասյանը կբացատրի՝ ինչու է այս որոշումը կայացվել»․ ԴՕԿ

237
Երեկ, 12:48
«Վարդան Ղուկասյանը կբացատրի՝ ինչու է այս որոշումը կայացվել»․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Երեկվանից բազմաթիվ հարցեր են առաջացել «ԴՕԿ» կուսակցության՝ Գյումրիի ընտրություններին չմասնակցելու որոշման վերաբերյալ։ Մենք հասկանում ենք, որ այս իրավիճակը կարող է անհանգստություն առաջացնել, և դուք ունեք իրավունք իմանալու՝ ինչու ենք մենք նման քայլ կատարել։
Վարդան Ղուկասյանը կտա ձեր բոլոր հարցերի պատասխանները ընդամենը մեկ ուղիղ եթերի ընթացքում։ Նա կբացատրի, թե ինչու է այս որոշումը կայացվել, և ինչու մենք նման քայլ արեցինք։
Խնդրում ենք չնեղանալ, հավատացեք՝ մենք գործում ենք երկարաժամկետ բարեկեցության և մեր երկրի ու ժողովրդի համար առավել կարևոր նպատակներով»։