Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Բաքվում դատում են Արցախի ինքնորոշման իրավունքը»․ Սեյրան Օհանյան

164
Երեկ, 12:24
«Բաքվում դատում են Արցախի ինքնորոշման իրավունքը»․ Սեյրան Օհանյան

«Գերիների հետ կապված հարցը պետք է բանակցությունների սեղանին լինի մշտապես։ Եթե նույնիսկ ինչ-որ գաղտնի աշխատանք է տարվում, ապա այդ աշխատանքը չպետք է բացառի հրապարակային աշխատանքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանի խոսքին, թե «գերիների թեմային պետք չէ շատ ձեռք տալ, եթե ուզում ենք, որ նրանք վերադառնան»։ Սեյրան Օհանյանի կարծիքով խնդրի ամենաարդյունավետ լուծման հարթակը դա միջազգային հարթակն է, Ադրբեջանի դեմ ներկայացվող հայցերը․ «Այդ կեղծ դատավարությամբ դատում են Արցախի ինքնորոշման իրավունքը՝ մեղադրանքի սլաքներն ամբողջությամբ ուղղելով դեպի ՀՀ»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ իշխանությունը կուլ է տալիս այդ ամենը, անընդհատ գնում է զիջումների՝ գտնվելով ճնշումների ներքո։

«Բաքվում կեղծ դատավարությամբ դատում են Արցախի ինքնորոշման իրավունքը»․ Սեյրան Օհանյան