Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Արցախյան շարժման մասին ողջ ճշմարտությունը պետք է ասվի». Ոսկան Սարգսյան

142
Երեկ, 13:42
«Արցախյան շարժման մասին ողջ ճշմարտությունը պետք է ասվի». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր արցախյան շարժման սկզբի 37-ամյակն է։ Մեզնում երբեք փաստերով չներկայացվեց շարժման ակունքները, ազգային-ազատագրական շարժման տրանսֆորմացիան, դրանում օտար երկրների նեգատիվ դերը, շարժման պարտության պատճառները։ Հազարավորները հանուն Արցախի ու Հայաստանի տվեցին ամենաթանկն ինչ ունեին՝ իրենց կյանքը, հազարավորները հաշմանդամ դարձան, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, տասնյակ հազարավոր ընտանիքներ լքեցին հայրենիքը, հանգրվանեցին օտար ափերում։ Մի քանի հազար ընտանիք էլ այդ ընթացքում տեր դարձավ Հայաստանի ու Արցախի բյուջեներին, երկրի ընդերքին, արտերկրից վերցված վարկերին ու այսօր էլ Հայաստանում տեր ու տիրական է։ Արցախյան շարժման մասին ողջ ճշմարտությունը, որքան էլ այն դաժան լինի, պետք է ասվի։ Պետք է ասվի, որ նոր պայքարում չպարտվենք»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան