Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

««Մեր Սարիկը» առաջին քննությունից խայտառակ ձևով «կտրվեց»»․ Սուրեն Սուրենյանց

135
Երեկ, 11:36
««Մեր Սարիկը» առաջին քննությունից խայտառակ ձևով «կտրվեց»»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Թե բա՝ մեր Սարիկը:
Թե էդ ո՞նց ուրիշի կուսակցությունից «գողացածը» դարձավ «Մեր Սարիկը»՝ դա թողնում եմ ՔՊ-ականների ֆանտազիային: Բայց «Մեր Սարիկը» առաջին քննությունից խայտառակ ձևով «կտրվեց»:
Գյումրիում գիշերը ձյուն եկավ ու պարզվեց՝ Սարիկի «լավ կառավարումը» փուչիկ է՝ ինչպես Փաշինյանի հեղափոխությունը:
Քաղաքում խայտառակ վիճակ է. միայն քաղաքի կենտրոնում ավազ են լցնում, մայթերն ու քաղաքի մյուս հատվածները խայտառակ վիճակում են:
Մի խոսքով, «Մեր Սարիկը» քննությունից կտրվեց...
Հ.գ- Տեսանյութն արված է առավոտյան ժամը 10:30-ին, Գյումրիի ամենամարդաշատ տեղերից մեկում, որտեղ հատկապես շատ են զբոսաշրջիկները՝ Ձիթողցոնց տուն-թանգարանի մոտ, մի քիչ վերև՝ «Բեռլին» ԲԿ-ն է»: