«Իրական Հայաստանն այն էր, որի հիմքերը դրվեցին 88-ի համազգային շարժման արժեքային հիմքերով»․ Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Փաշինյանը գործարք է առաջարկում Անկարային և Բաքվին։ Իրական Հայաստանն այն էր, որի հիմքերը դրվեցին 1990-91թթ-ին՝ 88-ի համազգային շարժման արժեքային հիմքերով: Նիկոլ Փաշինյանն այդ Իրական Հայաստանի գերեզմանափորն է՝ իր նախապատերազմյան և հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականությամբ: Երբ ԱՄՆ- Ռուսաստան բարձր մակարդակի շփումները լավատեսության որոշակի հիմքեր են ստեղծում, Փաշինյանը դարձյալ արկածախնդիր հաշվարկներ է կառուցում, որոնք հակոտնյա են միջազգային զարգացումների համատեքստին և որևէ աղերս չունեն մեր պետականության և նրա շահերի հետ: Նրա «գաղափարախոսական ուղերձը» Արևմուտքի նեոլիբերալ շրջանակների կողմից անտերության մատնված մեկի բացահայտ առաջարկությունն է Թուրքիային ու Ադրբեջանին: Փաշինյանը գործարք է առաջարկում Անկարային և Բաքվին՝ «Իշխանություն՝ ադրբեջանական ենթապետություն դառնալու դիմաց»: Համազգային շարժման տարեդարձի շեմին, Փաշինյանն, ըստ էության, առաջարկում է ապամոնտաժել մեր Հանրապետությունը: Մենք պարտավոր ենք ընդունել այս մարտահրավերը՝ Հայաստանի իշխանությունից հեռացնելով Ալիևի փոխանորդին: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«Իշխանությունը չի կարող լուծել խնդիրները, որովհետև ինքն է խնդիրների գլխավոր պատճառը»․ Վահան Բաբայան
3023:14«Էսօր 2026թ․ ընտրություններից խոսելը նիկոլական օրակարգ ա»․ Նարեկ Մալյան
9321:18«5-7 տոկոս վարկանիշ ունեցող Փաշինյանը չի կարող հանրաքվեով թրքահաճո սահմանադրություն անցկացնել»․ Ոսկան Սարգսյան
10421:06«Պահանջում ենք արցախցիներին ճանաչել ՀՀ քաղաքացի․ հնդիկն ունի ընտրելու իրավունք, արցախցին չունի՞»․ արցախցի (տեսանյութ)
10520:36«Այդ տղայի ցանկացած քայլ ի վնաս ՀՀ-ի է, պետք է թույլ չտանք մնալ պաշտոնին»․ Արամ Սարգսյան (տեսանյութ)
12920:12«Փաշինյանը Հայաստանը դարձնում է «պռախադնոյ դվոռ» թուրքերի ու ադրբեջանցիների համար»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
11819:42