Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Արցախում փոքր «Եռաբլուր»-ները վկայությունն են, որ արցախցին կռվել է». Գագիկ Բաղունց

146
Երեկ, 11:30
«Արցախում փոքր «Եռաբլուր»-ները վկայությունն են, որ արցախցին կռվել է». Գագիկ Բաղունց

«Չէի ուզենա ևս մի անգամ անդրադառնալ ՀՀ ԱԺ նախագահի արտահայտություններին, սակայն մի բան եմ ուզում ավելացնել. արցախցու և հայ քաջորդիների կռվելու ապացույցը այն է, որ Արցախի յուրաքանչյուր բնակավայրում կան տասնյակ հարյուրավոր շիրիմներ՝ մեր հերոս քաջորդիների, որոնք իրենց կյանքն են տվել հանուն Արցախի անկախության»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Գագիկ Բաղունցը: Բաղունցի խոսքով՝ Արցախի բնակավայրերի փոքր Եռաբլուրները և Եղբայրական գերեզմանոցը վկայությունն են, որ Արցախցին և ամբողջ հայ ազգը կռվել է Արցախի համար, փորձել է անել ամեն ինչ, որ Արցախը մնա հայկական: «Բայց այս կամ այն հանագամանքների բերումով մենք այսօր ունենք հայաթափված Արցախ, որը հուսով եմ ժամանակավոր է»,- հավելեց Բաղունցը:

«Արցախում փոքր Եռաբլուրները վկայությունն են, որ արցախցին կռվել է Արցախի համար». Գագիկ Բաղունց