Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Նամակներ եմ գրել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին»․ Մանե Թանդիլյան

128
Երեկ, 11:06
«Նամակներ եմ գրել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նամակներ եմ գրել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին՝ ուշադրություն հրավիրել Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի կողմից միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությանը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի, որը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Միջազգային հանրությունը կարող է և պետք է հրատապ քայլեր գործադրի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ։
Այս պարագայում լռությունը նույնքան դատապարտելի է, որքան հանցագործությունը»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան