«Ուրախ ենք, որ Վրաստանն Ուկրաինայի հետ նույն գնացքի մեջ չէ»․ Բոչորիշվիլի
![]() Ուրախ ենք, որ Վրաստանն Ուկրաինայի հետ նույն գնացքի մեջ չէ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։ «Մեզ ասում էին, որ ինչ-որ գնացք է արագ անցնում, և եթե բաց թողնենք այն, մեր ժամանակը երբեք չի գա: Մենք անպայման պետք է նստենք այդ գնացքը: Այսօր, կարծում եմ, բոլորս շատ լավ տեսնում ենք՝ արդյո՞ք Վրաստանին ձեռնտու կլիներ լինել այն գնացքում, որով ընթանում է Ուկրաինայի ներկայիս կառավարությունը», - ասել է Բոչորիշվիլին Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Արևմուտքի և Վրաստանի հարաբերությունները վատթարացել են 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում հաղթել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը։ Գործող իշխանությունները մերժել են եվրոինտեգրման ուղին։ Ընդդիմությունը և նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում են ճանաչել քվեարկության արդյունքները։ Նոյեմբերի 4-ից իշխանության հակառակորդները հանրահավաքներ են անցկացնում՝ պահանջելով կրկնակի ընտրություններ։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
