Երևան`   +30 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են

1364
Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2024 թ., 10:06
Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։ Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3,5 միլիոն մարդ։ Ընտրություններին մասնակցում է 18 կուսակցություն։ Վրաստանի 150-տեղանոց խորհրդարանի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։

Ընտրությունները պատմական են կոչվում, քանի որ արդյունքից է որոշվելու՝ երկիրը կշարունակի՞ եվրոինտեգրման ուղին, թե՞ կընտրի Մոսկվայի հետ մերձեցումը։