Գոմայի բանտից փախուստի ժամանակ մահացել է մոտ 170 բանտարկյալ
![]() Մոտ 170 բանտարկյալ է մահացել արևելյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Գոմա քաղաքում բանտից զանգվածային փախուստի ժամանակ, երբ փողոցներում մարտեր են ընթանալիս եղել «Մարտի 23-ի շարժում» խմբավորման ապստամբների և Կոնգոյի բանակի ստորաբաժանումների միջև: Այս մասին հայտնում է Կոնգոյի Okapi ռադիոկայանը: Հունվարի 27-ի փախուստի պահին բանտում, որը գտնվում է արևելյան Գոմայի Մունցենզե թաղամասում, մոտ 4400 բանտարկյալ է եղել։ Անվտանգության աշխատակիցները փորձել են կանգնեցնել փախչողներին՝ կրակ բացելով ու սպանելով մի քանի մարդու։ Դրանից հետո բանտում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 բանտարկյալ, հիմնականում՝ կանայք և երեխաներ։ Մնացածներին հաջողվել է փախչել։ Ներկայում Գոմայի կենտրոնական քաղաքային բանտը դատարկ է և հսկողներ չկա, նշում է ռադիոկայանը։ Ապստամբները, Ռուանդայի բանակի աջակցությամբ, հունվարի 26-ի երեկոյան մտել են Գոմա։ Երկու օր անց նրանք վերահսկողության տակ են առել քաղաքի հիմնական մասը և այնտեղ հիմնել իրենց ադմինիստրացիան։ Ինչպես հաղորդում է Okapi-ն, այժմ քաղաք է վերադառնում բնականոն կյանքը, բացվում են շուկաները և խանութները։ Սակայն դպրոցներն ու բուհերը չեն աշխատում։ Բենզինը թանկացել է գրեթե 30%-ով. |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
