Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

«Ապաշրջափակումը տնտեսական մեծ օգուտներ կբերի ողջ Հարավային Կովկասին»․ Արարատ Միրզոյան

88
Այսօր, 11:18
«Ապաշրջափակումը տնտեսական մեծ օգուտներ կբերի ողջ Հարավային Կովկասին»․ Արարատ Միրզոյան

Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանում, մասնավորապես, Ադրբեջանի հետ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին։

«Հայաստանի դիրքորոշումն այս հարցում վաղուց հանրահռչակված է։ Մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին։ Ինքներս բավականին կառուցողական առաջարկներ ենք արել Ադրբեջանին և ակնկալում ենք Ադրբեջանի դրական վերաբերմունքը»,- նշել է ՀՀ արտգործնախարարը՝ հավելելով, որ «ապաշրջափակումը տնտեսական մեծ օգուտներ կբերի ողջ Հարավային Կովկասին՝ Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին»։

Նախարարի խոսքով՝ 21-րդ դարը պարզեցումների, հեշտացումների դար է, բոլորը բոլորի հետ փորձում են հասնել պարզեցումների։ «Մենք տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր Ադրբեջանի հետ, որոնք կարող ենք կիրառվել, և դրանից և մենք, և Ադրբեջանը կարող ենք շահել», հավելել է Արարատ Միրզոյանը։

«Ապաշրջափակումը տնտեսական մեծ օգուտներ կբերի ողջ Հարավային Կովկասին»․ Արարատ Միրզոյան