Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

«Այս օրն այն սպաների համար չէ, որոնք ծվարել են Փաշինյանի գրպանում»․ Սուրեն Սուրենյանց

132
Երեկ, 00:36
«Այս օրն այն սպաների համար չէ, որոնք ծվարել են Փաշինյանի գրպանում»․ Սուրեն Սուրենյանց

«Մեր բանակի ողնաշարը կոտրել են, միևնույն է՝ բանակը մեր հպարտության ակունքն է»,- 168Ժամ-ի եթերում անդրադառնալով հայոց բանակի կազմավորման 33-րդ տարադարձին, նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Բոլորս ակնածանքով ենք խոսում մեր սպաների մասին, իհարկե, բացառություն են կազմում այն սպաները, որոնք անամոթաբար ծվարել են Փաշինյանի գրպանում. Բանակի օրը նրանցը չէ,- նշեց Սուրենյանցը՝ ընդգծելով՝ այս օրն այն սպաների համար չէ, որոնք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ անամոթաբար ծվարել են Փաշինյանի գրպանում։

Սուրենյանցի դիտարկմամբ՝ հայոց բանակը դժվարին օրեր է ապրում․ «Վերջին պատերազմները հայ ժողովրդի գլխին եկել են Հայաստանի իշխանության ապիկար քաղաքականության հետևանքով և մնացել բացառությամբ բանակի ուսերին․․․ Մեր երկրում բանակը ոչ թե արժևորում են, այլ փորձում են դարձնել պարտության մեղավորը»։

«Այս օրն այն սպաների համար չէ, որոնք ծվարել են Փաշինյանի գրպանում»․ Սուրեն Սուրենյանց