«Այսօր չեմ տեսնում, որ զորավարժություններ անցկացվեն»․ Մովսես Հակոբյան
«Մինչ օրս լսել եմ թեզեր, բայց կոնկրետ գործողություններ տեսանելի չեն»,- անդրադառնալով բանակի բարեփոխումերի մասին հայտարարություններին՝ «24Նյուզ»,- ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ «Լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարին, պետք է հետևություններ արած լինեն․ պատերազմում մեր հիմնական բացթողումը եղել է կառավարման բացակայությունը, երկրորդը՝ ստորաբաժանումների ներդաշնակության թերի կազմակերվածությունը, և այսօր չեմ տեսնում, որ զորավարժություններ անցկացվեն, որը բերում է ներդաշնակության ինչ-որ աստիճանի,- նշեց Հակոբյանը։ Նրա դիտարկմամբ՝ եթե անգամ աշխարհի լավագույն սպառազինությունը ձեռք բերենք և բոլոր լավագույն կառույցներն այստեղ կառուցված լինեն, եթե չկա ուսուցանված անձնակազմ և ղեկավար կազմն ունակ չէ ղեկավարելու, ապա դա ոչ թե օգուտ, այլ վնաս է բերելու․․․ «Օրինակ, եթե ռադարը մարտական գործողության ժամանակ անընդհատ նույն տեղում է և չի խուսանավում, տեղեկություն չի փոխանցում կրակային առաջնագծին, ապա ռադարի կողքի անձնակազմը դառնում է թիրախ և արագ խոցվում է»,- նշեց նախկին բարձրաստիճան զինվորականը։ |
«Տարօրինակ կեցվածքով կենսախինդ պարոնին հուշեք՝ ժողովուրդը ոչ թե ճնշել, այլ քննադատել է»․ Ջուլիետա Ազարյան
1512:18«Եթե Նիկոլի հետ համաձայն չես, իր ասած «ժողովուրդը» չես»․ Կարեն Վրթանեսյան
3612:06Բրյուսելում ԵՄ դեսպանները կքննարկեն ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգելու հարցը
5711:49«Զելենսկին ցանկանում էր ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում աջակցություն ստանալ Սլովակիայից»․ Ֆիցո
6811:26«Հասկանում են, որ սոցիալական «պայթյունն» անխուսափելի է»․ Արմեն Հովասափյան
5611:12«Առաջիկայում կտեսնենք ռուս-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական նոր լարվածություն»․ Նաիրի Հոխիկյան
6910:30