Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

«ՊՆ-ում կան մարդիկ՝ ուզում են անցում կատարվի «զինվորներն իրենց գործի գիտակն են» սկզբունքին»․ Դանիել Իոաննիսյան

114
Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 20:42
«ՊՆ-ում կան մարդիկ՝ ուզում են անցում կատարվի «զինվորներն իրենց գործի գիտակն են» սկզբունքին»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակում ու ՊՆ-ում կան մարդիկ, որոնք ուզում են բանակը փոխեն, որ «զինվորները մսաղացու են» ռուսա-սովետական սկզբունքից անցում կատարվի «զինվորներն իրենց գործի գիտակն են» սկզբունքի, որ բանակը լինի արդյունավետ, թարմ ու ժամանակակից՝ դրա բոլոր իմաստներով:
Փոփոխություններն առաջ բրթող այդ մարդիկ, երբեմն, գնում են ամբողջ համակարգի իներտության դեմ: Այդ մարդիկ երբեմն «վատամարդանում» են շատերի հետ: Այդ մարդկանց դեմ համակարգը պայքարում է, այդ մարդկանց իզոլացնում է:
Բայց այդ մարդիկ պետք է զգան, որ մենք բոլորս իրենց աջակցում ենք: Ոչ միշտ ենք աջակցում գործով (գաղտնիություն և այլն), բայց միշտ աջակցում ենք մտքով, հոգով ու սրտով:
Եթե ԶՈւ փոփոխություններն առաջ բրթողները հաջողեցին՝ պետություն ունենալու մեր շանսերը էապես աճում են: Բայց եթե մենք թույլ տանք, որ չհաջողեն՝ ամեն ինչ կորած է»: