Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետաքննության շրջանակներում 11 մարդ է ձերբակալվել
446
Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ., 09:36
![]() Թուրքիայի Բոլու քաղաքի փոխքաղաքապետը և հրշեջ ծառայության ղեկավարի տեղակալը ձերբակալվել են հյուրանոցներից մեկում հունվարի 21-ին բռնկված հրդեհի հետաքննության շրջանակներում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։ Նա նշել է, որ հետաքննության շրջանակներում 11 մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Բոլուի փոխքաղաքապետը, Բոլուի հրշեջ ծառայության փոխտնօրենը, հյուրանոցի սեփականատերը, ընկերության գլխավոր տնօրենը և հյուրանոցի տնօրենը։ Հիշեցնենք, որ հունվարի 21-ի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Բոլու նահանգի Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում։ Շենքը գտնվում է լեռան վրա, ինչը դժվարացրել է հրշեջների աշխատանքը։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 76-ի։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
