Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ.

Երեք կարևոր կառույց ղեկավար չունի. ի՞նչ է ասել Սրբուհի Գալյանը. «Ժողովուրդ»

116
Այսօր, 09:06
Երեք կարևոր կառույց ղեկավար չունի. ի՞նչ է ասել Սրբուհի Գալյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարևոր կառույց այս պահին առանց ղեկավարի է։ Մասնավորապես՝ պրոբացիոն ծառայության, քրեակատարողական ծառայության և հարկադիր կատարման ծառայության պետերի պաշտոնները։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներքին կարգով ասել է, որ մինչև այդ ոլորտը համակարգող տեղակալ չնշանակի, տվյալ ոլորտում պետ չի նշանակելու:
Այս տեղեկությունը փորձեցինք պարզել արդարադատության նախարարությունից, որտեղից ի պատասխան՝ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հայտնեց. «Նման խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, ու նախարարը նման բան երբևէ չի ասել»»: