Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Արցախի հանձնման մեղքն էլ հո թրաշ չէ, որ ածիլես, վերանա». Սևակ Հակոբյան

102
Երեկ, 20:12
«Արցախի հանձնման մեղքն էլ հո թրաշ չէ, որ ածիլես, վերանա». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը, խոշոր հաշվով, բանավեճի մեջ է ոչ թե պաշտոնաթող նախագահների, այլ՝ ամբողջ ժողովրդի հետ։ Խոստացել է թոշակները բարձրացնել, չի բարձրացրել․ 450 հազար թոշակառուի հետ բանավեճի մեջ է։ Խոստացել է ուսուցիչների աշխատավարձը եռապատկել, չի արել․ 30 հազար ուսուցչի հետ բանավեճի մեջ է։ Խոստացել է Արցախի ինքնորոշման հարցը լուծել, տապալել է, 150 հազար արցախցիների և ամբողջ աշխարհի հայերի հետ բանավեճի մեջ է, խոստացել է, որ տաքսիստները հարկեր չեն մուծի, խաբել է, 40 հազար և ավելի տաքսիստի հետ բանավեճի մեջ է, խոստացել է, որ 5 տարի գնաճ չի լինելու, խաբել է, 3 մլն հաց ուտողի հետ բանավեճի մեջ է։
Նիկոլ Փաշինյանը բանավեճի մեջ է նրանց հետ, ովքեր իր իշխանության գալու համար մասնակից են դարձել 2018 թվականի ավանտյուրային։ Նա էդ բանավեճը պարտվել է։
2026 թվականի ընտրություններից առաջ տագնապի մեջ է։ Խոստացած անվտանգությունն ու Արցախի վերադարձը բոլորովին չկա, դատարկ բագաժով մոտենում է ընտրություններին և պետք է Արցախի հանձնման մեղքից մաքրել իրեն ընտրություններից առաջ։ Վստահաբար՝ անհնար է դա, դա էլ հո թրաշ չէ, որ ածիլես, վերանա․ դա չի մաքրվում, դա խարան է ու՝ սերնդե սերունդ։ Ավելին ասեմ, դա մենակ քո վրա չէ, սաղ թիմիդ վրա է։ Ու լավ է, որ մինչև հիմա անհանգստանում եք, տեղներդ չեք գտնում
Ուրեմն հասկացել եք, որ չեք մարսի»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան