Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Կաուռլինի, Արտիմեդ, Վարդգեսավան, Վաղարշապատ, Կայնեպոլիս, Էջմիածին. դարերի խորքից եկած քաղաքը». Խաժակ Սիրեկանյան

98
Այսօր, 02:06
«Կաուռլինի, Արտիմեդ, Վարդգեսավան, Վաղարշապատ, Կայնեպոլիս, Էջմիածին. դարերի խորքից եկած քաղաքը». Խաժակ Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դարերի խորքից եկած քաղաքը
Պատմության ընթացքում Վաղարշապատ քաղաքն հանդես է եկել տարբեր անուններով: Դրա մասին վկայում են պատմիչների և արքաների կողմից թողած վկայությունները:
Կաուռլինի
Վանի թագավորության շրջանում Վաղարշապատի տեղում եղած բնակավայրը կոչվել է Կաուռլինի: Դրա մասին վկայում են արքաների կողմից պահպանված արձանագրությունները:
Արտիմեդ
Բնակավայրի Արտիմեդ անվանումը, հավանաբար, պայմանավորված է եղել այնտեղ գտնվող Արտեմիդ՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարով։ Այդ ենթադրության օգտին են խոսում 1950-ական թվականներին Մայր և Սուրբ Հռիփսիմե տաճարների պեղումների ժամանակ նրանց հիմքերից հայտնաբերված հեթանոսական տաճարների բեկորները։
Վարդգեսավան
Վարդգես Մանուկը բաժանվելով Տուհաց գավառից, Քասախ գետով գալիս, նստում է Շրեշ բլրի և Քասախ գետի մոտ՝ Արտիմեդ քաղաքում Երվանդ արքային խնամախոսելու, որտեղ իր անվամբ հիմնում է Վարդգեսավանը։
Վաղարշապատ
2-րդ դարի առաջին կեսին, ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկ Բ-ի որդի Վաղարշ Ա թագավորը Վարդգեսավանը պատում է պարսպով ու մեծ պատվարով, դարձնում թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով այն Վաղարշապատ կամ Նոր Քաղաք, Վաղարշ Ա Արշակունու ժամանակից (մ. թ. 191-211 թվականներ)։ Միջին դարերում, մասնավորապես միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն է։
Կայնեպոլիս
163 թվականից մինչև 193 թվական հռոմեացիք Վաղարշապատը նույնիսկ մայրաքաղաք են հռչակում գրաված և ավերած Արտաշատի փոխարեն և անվանում Կայնեպոլիս (Նոր քաղաք)
Էջմիածին
1945 թվականին քաղաքը վերանվանվել է Էջմիածին և այդ անունն է կրել մինչև 1992 թվականը, երբ նորից վերանվանվեց Վաղարշապատ»։

Աղբյուրը`   Խաժակ Սիրեկանյան