Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«ՔԿ-ն Կարապետ Պողոսյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկել դատարան». Անգին Մալխասյան-Պողոսյան

105
Երեկ, 16:24
«ՔԿ-ն Կարապետ Պողոսյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկել դատարան». Անգին Մալխասյան-Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյան-Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք։
Մասնավորապես, այսօր ՔԿ նոր գործ ուղարկեց դատարան Կարապետ Պողոսյանի վերաբերյալ։
Ըստ մեղադրանքի՝ Պողոսյանը տարիներ առաջ մի գրառում է արել և նշել, որ «նիկոլ, դու չպետք է մեռնես, դու պետք է ապրես և զգաս այն ամբողջ ցավը, ինչը մենք են զգացել քո գործողությունների պատճառով»։
Նախաքննության ընթացքում քննիչը դիմել էր ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ և ստացել թիվ 1275423 եզրակացությունը, որտեղ փորձագետը հայտնում է, որ Պողոսյանի արտահայտած մտքում չկա բռնության կոչ կամ քարոզ, միտքը հնարավոր է դիտարկել միայն որպես անեծք։
Փաստացի չկա, որևէ հիմք կամ հանցակազմ, որ նշված գործը գնա դատաքննության, բայց Գլխավոր դատախազության պնդմամբ չի կարճվել։
Ստացվում է, որ գլխավոր դատախազությունը Կարապետ Պողոսյանի կողմից թվարկված փաշինյանական գործողությունները գնահատում է որպես անեծք և փորձում ենթարկել պատասխանատվության։
Իրականում, այո մենք էլ ենք համարում, որ նիկոլը անեծք է մեր երկրի գլխին, և նրան պետք է դատել, բայց հենց նրան ու իր թիմին»։

Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի եզրակացությունը
Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի եզրակացությունը