Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«ԲԴԽ նախագահի հրաժարականի պահանջը կդիտարկվի` որպես միջամտություն դատական իշխանության անկախությանը»․ Էդմոն Մարուքյան

131
Երեկ, 21:36
«ԲԴԽ նախագահի հրաժարականի պահանջը կդիտարկվի` որպես միջամտություն դատական իշխանության անկախությանը»․ Էդմոն Մարուքյան

«Վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանդիպումները որոշ շրջանակներում քննադատության և անգամ հրաժարականը պահանջելու առարկա են դարձել»,- այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը վերջին շրջանում մի շարք հանդիպումներ է ունեցել։ Նա մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին, ընդունել է Ղազախստանի դեսպանին, ինչպես նաև հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Ապագայում հանդիպումներ կարող է ունենալ ԱՄՆ-ի, ԵՄ-ի դեսպանների հետ և դրանից նո՞ւյնպես պետք է հայոց պատմությունը սարքել:

ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ ԲԴԽ-ն անկախ մարմին է, որը գործում է դատական համակարգի անկախությունն ապահովելու նպատակով։ Նույն սկզբունքը ամրագրված է նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածում։

Հարկ է ընդգծել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կաշկանդված չէ՝ հանդիպել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ցանկացած դեսպանի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Եվ այն հայտարարությունները, թե անընդունելի են նման հանդիպումները ԲԴԽ նախագահի կողմից և հրաժարականի պահանջը, կարող են դիտարկվել՝ որպես միջամտություն ԲԴԽ-ի և դատական իշխանության անկախությանը»,- նշել է Մարուքյանը։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան