«Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ բանավիճեն, նա թուրքական նարատիվի լավագույն պրոպագանդիստն է»․ Էդուարդ Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ «Թուրքական տանը», Էրդողանի գիրքը իր կրծքին պինդ սեղմելով, փաստացի ասաց, որ ինքը Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքողների գաղափարական ժառանգորդն է։ Այդ պայմանագիրն ի՞նչ է նշանակում․ Հայաստանը դառնում է թուրքական վասալ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դնում է թուրքական վերահսկողության տակ»,- 24TՆյուզ-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Փաշինյանը, փոխանակ Ալիևին բանավեճի հրավիրի, ՀՀ նախկին նախագահներին է հրավիրում»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ մարտահրավերը ուղղված չէ միայն երեք նախագահներին, դա մարտահրավեր է Հրանտ Բագրատյանին, Վազգեն Մանուկյանին, Վազգեն Սարգսյանին, ովքեր աշխատել են անվտանգության խորհրդում։ Շարմազանովի դիտարկմամբ՝ վերջին 4 տարվա ընթացքում Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի բոլորին մեղադրի Արցախի կորստի ու հայաթափման և Հայաստանի գահավիժման համար՝ բացի իրենից։ «Նիկոլ Փաշինյանը բանավեճի կարող է հրավիրել Արտաշես Առաջինին ու Տիգրան Մեծին, Արշակունիներին․․․ Բոլորին մեղադրում, ասում է՝ հազարամյակներով կադաստրի թուղթ չենք ունեցել։ Սա աբսուրդ է․․․ Փաշինյանը նոր արհավիրք է բերում, դրա համար փորձում է իր՝ վերջնական կապիտուլյանտի, հողատուի պիտակը հանել, ինքը հիմա նոր զիջումների է պատրաստվում, ժողովրդին մանիպուլացնում է։ Նախագահները նախագահների հետ կարող են բանավիճել, Ալիևի ու Էրդողանի դեսպան Փաշինյանի հետ ի՞նչ բանավիճեն։ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական և թուրքական նարատիվի լավագույն պրոպագանդիստն է։ Օրինակ՝ Մխիթար Սպարապետը Մելիք Ֆրանգյուլի հետ կգնա՞ր բանավիճելու։ Դավաճանի և ազգակործան պատուհասի համար պատմությունն իր տեղը պահել է, դա կոչվում է պատմության աղբանոց»,- ընդգծեց Շարմազանովը։ |
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
2813:48«Երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, որից երկուսը՝ ՌԴ գնալուց առաջ»․ Սևակ Հակոբյան
4413:24«Ուկրաինան Արևմուտքին պետք էր որպես գործիք»․ Զախարովա
8212:18«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»․ Նիկոլ Փաշինյան
7012:00«Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն՝ COVID-ով»․ Էդգար Ղազարյան
6411:54«Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը». Իշխան Սաղաթելյան
6211:24