Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Նիկոլ-Ալիև տանդեմը օգտագործելու է խաղաղության պայմանագիրը՝ Նիկոլի վերընտրվելու համար»․ Արթուր Վանեցյան

113
Այսօր, 09:54
«Նիկոլ-Ալիև տանդեմը օգտագործելու է խաղաղության պայմանագիրը՝ Նիկոլի վերընտրվելու համար»․ Արթուր Վանեցյան

ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն «Իմնեմնիմի» փոդքաստին հյուրընկալվելիս խոսել է մի շարք խնդիրների մասին։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ակնկալվող խաղաղության պայմանագրին՝ նա ասել է․ «Եթե չկան երկարատև անվտանգային երաշխիքներ, որևէ բանի մասին խոսելն ալևս անիմաստ է․ վստահաբար ասում եմ, որ չի ստորագրվելու խաղաղության պայմանագիր»։

Վանեցյանի համոզմամբ, առնվազն 2026 թվականի կեսերին ունենալու ենք ընտրություններ, նախկին 2021 թվականի Փաշինյանի թեզերն էին՝ «Ղարաբաղի մնացած մասը պահենք, բայց պատերազմ չլինի, եթե հանկարծ ընտրվեն Քոչարյանը կամ Վանեցյանը, դրանք ռևանշիստներ են, պատերազմ է լինելու, ինձ ձայն տվեք, որ ես խաղաղությունը ապահովեմ, մեկ էլ էս չագուճով տամ ընդդիմությանը»։

2026 թվականին, ինչպես շեշտեց Վանեցյանը, ըստ բոլոր սոցիոլոգիական հարցումների, Փաշինյանը վերընտրվելու հնարավորություն չունի։ «Նիկոլ-Ալիև տանդեմը օգտագործելու է խաղաղության պայմանագիրը՝ Նիկոլի վերընտրվելը կազմակերպելու համար»,- կանխատեսեց նա՝ հավելելով, որ ընդդիմության խնդիրն է խոսել դրա մասին և հստակ ծրագիր ներկայացնել, մեսիջներ տալ գյուղացուն, բժշկին, դասախոսին, ուսանողին և մնացծին, թե ինչպես են ապրելու, ինչ է լինելու Նիկոլից հետո։

«Իմնեմնիմի» փոդքաստի հյուրն է Արթուր Վանեցյանը։