«Ասման մահանում է». Բաշար Ասադի կնոջ վիճակը ծայրահեղ վատթարացել է
![]() Սիրիայի տապալված առաջնորդ Բաշար ալ-Ասադի կնոջ՝ Ասմայի մոտ լեյկեմիայի ռեցիդիվ է. նրա ողջ մնալու հավանականությունը 50 տոկոս է, հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Ասման մահանում է», - թերթին ասել է մի աղբյուր, ով վերջին մի քանի շաբաթվա ընթացքում անմիջական կապի մեջ է եղել քաղաքական գործչի ընտանիքի հետ: «Երբ լեյկոզը վերադառնում է, դա սարսափելի է: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նրա վիճակը 50/50 է», - ասել է մեկ այլ աղբյուր, որը կապի մեջ է եղել Մոսկվայում Ասադների ընտանիքի հետ: Գործակալության տվյալներով՝ նախկին նախագահի կնոջը մեկուսացրել են՝ նրան վարակիչ հիվանդությունների փոխանցումը կանխելու համար։ Ասմա Ասադին արգելված է լինել մեկ սենյակում այլ մարդկանց հետ, սակայն նրա հայրը՝ Ֆավազ ալ-Ախրասը, որոշ ժամանակ խնամել է նրան Մոսկվայում։ Ընտանիքին մոտ գտնվող Telegraph-ի աղբյուրները նշել են, որ Ասադների ընտանիքը վշտի մեջ է: |
«Ռադայի մի խումբ պատգամավորներ շնորհակալություն էին հայտնել Ալիևին՝ Ռուբեն Վարդանյանին կալանավորելու համար»․ Նաիրա Զոհրաբյան
5217:18«Ըստ «Transparency International»-ի՝ փաշինյանական իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարում տեղից չի շարժվել». Վահագն Սարոյան
5216:54«Հայ-ադրբեջանական թեման կարծես թե միջազգային «պահանջարկ» չունի»․ Հակոբ Բադալյան
6416:30«Ճանապարհների ապաշրջափակման հարցում Ռուսաստանը և Իրանը ունեն նույն մոտեցումները»․ Զախարովա
6116:18«ՀՀ իշխանությունների խնդիրն է հանրությանը տեղյակ պահել իրենց քայլերի հետևանքների մասին»․ Զախարովա
5816:00«Հայաստանը և հայությանը նվաստացնելու հերթական քայլը». Գագիկ Համբարյան
6715:54