Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Աղբահանության վարձը տան մակերեսի հետ կապելը մի նպատակ ունի». Արթուր Խաչատրյան

107
Երեկ, 15:12
«Աղբահանության վարձը տան մակերեսի հետ կապելը մի նպատակ ունի». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ մարդու գլխում ուղեղի փոխարեն զիբիլ է լցված, տխմար որոշումներ են ծնվում: Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը: Դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի բնակվողների թվով էր հաշվարկվում: Աղբահանության վարձը տան մակերեսի հետ կապելը մի նպատակ ունի. թանկացնել այդ ծառայությունը: Հայաստանցիները երկրից հեռանում են, իսկ տները՝ մնում: Հայտնի փաստ է, որ հաշվառվածների (գրանցվածների) թիվը գերազանցում է փաստացի բնակվողների թիվը: Դե քաղաքապետարանն էլ որոշել է դրա վրա ձեռքերը տաքացնել: Իսկ ծախսի տեղ կա ու կա՝ պադավատներ, կռուիզներ... ո՞րն ասես»:

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան