«Նախկին նախագահները չէին կարող իրենց փաստարկները հիմնավորել ուղիղ եթերով»․ Հայկ Կոնջորյան
«Վարչապետը հրավերն ուղարկել է ըստ էության երկրի նախկին ղեկավարներին և կա համարժեքության կարգավիճակների համապատասխանության հարց, և կարծում եմ՝ էդքանով հասկանալի է, թե ինչու էր ակնկալիքն այդպիսին՝ որ նախորդ նախագահները գան իրենց դեմքով, հրապարակային բանավեճի միջոցով»։ Այսպիսի հայտարարություն արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դեկտեմբերի 25-ի ճեպազրույցում՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելը: Կոնջորյանի խոսքով, այն փաստարկները, որը նախկին նախագահները ներկայացնում են տարբեր մարդկանց, պատգամավորների միջոցով, թող գան և ուղիղ խոսեն. «Հարցադրում էր արվում, թե ինչու հենց հիմա այդ հարցը բարձրացավ, իրականում դուք հետևում եք ԱԺ նիստերին և աշխատանքներին, ամեն քառօրյայի ժամանակ այս հարցը ընդդիմությունը միշտ բարձրացնում է, մենք միշտ պատասխանում ենք»,- նշեց Կոնջորյանը։ «Ինչո՞ւ հրաժարվեցին, որովհետև իմ համոզմունքն այն է, որ իրենք չէին կարող իրենց փաստարկները հիմնավորել ուղիղ եթերով»,- հավելեց ՔՊ-ական պատգամավորը: |
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
2813:48«Երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, որից երկուսը՝ ՌԴ գնալուց առաջ»․ Սևակ Հակոբյան
4413:24«Ուկրաինան Արևմուտքին պետք էր որպես գործիք»․ Զախարովա
8212:18«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»․ Նիկոլ Փաշինյան
7012:00«Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն՝ COVID-ով»․ Էդգար Ղազարյան
6411:54«Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը». Իշխան Սաղաթելյան
6211:24