Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Թուրքիան մի կողմից ժպտալու է, իսկ թիկունքից՝ հարվածելու Իրանին»․ Արա Պողոսյան

99
Երեկ, 17:00
«Թուրքիան մի կողմից ժպտալու է, իսկ թիկունքից՝ հարվածելու Իրանին»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է թուրքական պրոքսի կազմավորման։
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ։ Ընդ որում, Իրանը այս իմաստով չափազանց խոցելի է դառնալու։ Իրանի թյուրքալեզու բնակչության շրջանում Թուրքիան երկարատև աշխատանք է կատարել, և այնտեղ ու առնվազն ունի որոշակի հենարան, որի միջոցով կարող է Իրանում հրահրել ներքին բախումներ և Սիրիայի օրինակով հասնել հաջողության։ Հատկապես եթե նկատի ունենանք, որ այս գործում Թուրքիան ունենալու է ինչպես Արևմուտքի, այնպես էլ ու հատկապես Իսրայելի աջակցությունը։ Իսրայելի դեպքում՝ գործուն աջակցություն և մասնակցություն։
Իրանը այսօր և ամեն օր մոտենում է իր համար չափազանց ծանր ժամանակահատվածի, որտեղ Թուրքիան մի կողմից ժպտալու է, իսկ թիկունքից հարվածելու Իրանին, ընդ որում՝ գոտկատեղից ներքև։
Իրանը ստիպված է լինելու տալ գուցե վերջին՝ հայրենական պատերազմը, ընդ որում պարտության դեպքում լինելու է նույնը, ինչ Հայաստանի հետ»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան