«Բանակցային գործընթաց վարելիս ակնկալում ես ոչ թե ընդունելի, այլ արդարացի տարբերակ». Մետաքսե Հակոբյան
«Տասնամյակներ տևած բանակցային գործընթացը նորմալ ընթացք էր, որը նման իրավիճակում գտնվող երկրների համար կարող էր տեղի ունենալ»,- «Եվրոմեդիա 24»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով հակամարտության և անվստահության պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիներ ընթացող բանակցություններին: «Առավել ևս վերջին տարիներին արդեն Մինսկի խմբի համանախագոհ երկրների բանակցային գործընթացում հստակ ձևավորվել էին 6 տարբերակներ, որն էլ պետք է արդեն ընդունվեր որպես վերջնական տարբերակ և հանգուցալուծում»,- նշել է Հակոբյանը և հիշեցրել Նիկոլ Փաշինյանի 2018-ի այն խոսքերը, որ բանակցությունները զրոյական կետից սկսել է այնպես, որ դա պետք է ընդունելի լինի և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար: Հակոբյանի խոսքերով այդպես չի լինում երբեք. «Երբ կա հակամարտություն, չի կարող լինել այնպիսի տարբերակ, որ ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Կարող է մի կողմի համար ընդունելի չլինել, բայց լինել արդարացի հանգուցալուծում: Այսինքն՝ բանակցային գործընթաց վարելիս դու ակնկալում ես ոչ թե ընդունելի տարբերակ, այլ արդարացի տարբերակ, որը մոտ էր»,- ասել է Հակոբյանը: |
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
2813:48«Երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, որից երկուսը՝ ՌԴ գնալուց առաջ»․ Սևակ Հակոբյան
4413:24«Ուկրաինան Արևմուտքին պետք էր որպես գործիք»․ Զախարովա
8212:18«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»․ Նիկոլ Փաշինյան
7012:00«Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն՝ COVID-ով»․ Էդգար Ղազարյան
6411:54«Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը». Իշխան Սաղաթելյան
6211:24