Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Նոր տերմին է հայտնվել՝ «քաղաքական փախստական»». Նարեկ Ղահրամանյան

86
Երեկ, 15:06
«Նոր տերմին է հայտնվել՝ «քաղաքական փախստական»». Նարեկ Ղահրամանյան

«Բուն գործընթացի մանրամասներին չեմ տիրապետել և եթե անկեղծ ասեմ՝ հիմա էլ չեմ տիրապետում, բայց նախկին նախագահների հայտարարությունները կարդալով, բանակցային գործընթացին փոքր-ինչ ծանոթանալով և նաև մադրիդյան սկզբունքները կարդալով՝ պարզ է դառնում, որ էդ ամբողջ գործընթացը հենց դրա մասին է եղել»,- դեկտեմբերի 25-ի ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, ըստ որի՝ «1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ նախկին նախագահները չցանկացան բանավիճել վարչապետի հետ, Ղահրամանյանն ասաց․ «Նոր տերմին է հայտնվել մեր քաղաքական դաշտում, կոչվում է «քաղաքական փախստական», որովհետև մի պատճառ կարա լինի բանավեճից խուսափելու, մանավանդ եթե դու երկրի ղեկավար ես եղել, բանակցող ես եղել, և քեզ հրավիրում ա բանավեճի քեզ հավասարազոր պաշտոնյան՝ դա փաստարկներ չունենալն է»։

«Նոր տերմին է հայտնվել՝ «քաղաքական փախստական»». Նարեկ Ղահրամանյան