«Ցածր աշխատավարձի պատճառով Տավուշում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցածր աշխատավարձի պատճառով Տավուշում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան: Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ), հայոց լեզվի և գրականության (6 դասաժամ), ռուսաց լեզվի (10 դասաժամ), տեխնոլոգիայի (4 դասաժամ), կերպարվեստի (2 դասաժամ), ինֆորմատիկայի, թվային գրագիտության և համակարգչային գիտության (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։ Մրցույթը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, Հովքի միջնակարգ դպրոցում։ Տավուշի մարզպետարանն ինչո՞ւ ուսումնական տարվա սկզբին չի լուծել Հովքի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերը զբաղեցնելու խնդիրը, որ ուսումնական տարվա կեսին է մրցույթ է անցկացնում։ Այս տարվա հոկտեմբերին Տավուշի մարզպետարանը մրցույթ է հայտարարել Իջևանի համայնքի Բերքաբեր գյուղի «Բերքաբերի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզու և գրականություն (15 դասաժամ), մաթեմատիկա (11 դասաժամ), ռուսաց լեզու ( 21 դասաժամ), կերպարվեստ (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։ Մանկավարժների ցածր աշխատավարձի պատճառով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
33319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
16618.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
12717.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15117.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 17:12
