Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Եթե Փաշինյանը մնաց իշխանության ղեկին, Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը»․ Էդգար Ղազարյան

115
Այսօր, 00:12
«Եթե Փաշինյանը մնաց իշխանության ղեկին, Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը»․ Էդգար Ղազարյան

«Մեր հասարակության մեջ գիտակցություն ունեցող որևէ մարդ Նիկոլ Փաշինյանի վարքագծին լուրջ չի վերաբերվի»,- «168ժամ»-ի հետ զրույցում նշեց քաղաքական հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Այսինքն, ի՞նչ է ստացվում՝ 1994թ-ից ի վեր ՀՀ երեք նախագահներն ուզել են Արցախը հանձնել Ադրբեջանին, չի ստացվե՞լ: Ադրբեջանն է դեմ եղե՞լ, ոչ մի կերպ չի հաջողվել դրանց համոզել, որ Ղարաբաղը վերցնեն՝ հանգիստ ապրե՞նք: Ու վերջապես, ինքը կարողացավ իր դիվանագիտական հմտություններով մի կերպ համոզել Ալիևին, որ ԼՂ-ն վերցնի՞: Իր ասելուց այդպես է ստացվում, որովհետև եթե բանակցել են ու չի հաջողվել Արցախը հանձնել Ադրբեջանին, նշանակում է՝ ձախողել են մեր երեք նախագահները, այսինքն՝ նպատակ են ունեցել հանձնելու, բայց ոչ մի կերպ չի ստացվել»,- նշեց Ղազարյանը։

Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը ծաղրում է, գժի տեղ դնում. «Ասում է՝ թող Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը գան, բանավիճենք, թող ժողովուրդը տեսնի, որ այս մարդիկ են ուզել Արցախը հանձնել Ադրբեջանին, չեն կարողացել: Երեք նախագահների հայտարարությունները, որոշումները մենք լսել ենք, նրանք ինչ հայտարարություն արել են, դա էլ պաշտպանել են»:

Ղազարյանը մտահոգություն հայտնեց՝ ընդգծելով․ «Եթե Փաշինյանը մնաց իշխանության ղեկին, Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը»։

«Եթե Փաշինյանը մնաց իշխանության ղեկին, Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը»․ Էդգար Ղազարյան