Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Նույնիսկ քաղաքական երբեմնի «պապայի» «պատմական առաքելությունը» ջնջվեց հիշողությունից»․ Նարինե Կիրակոսյան

90
Այսօր, 10:54
«Նույնիսկ քաղաքական երբեմնի «պապայի» «պատմական առաքելությունը» ջնջվեց հիշողությունից»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այ սենց «սիրում» էր նիկոլը Լևոն Տեր Պետրոսյանին ու հիանում ռազմական հաղթանակով, պատմական առաքելությամբ, անկախությամբ․․․
Էս բլա, բլա, բլա ները հիմա դարձան հերքելի նիկոլի կողմից և նույնիսկ իր քաղաքական երբեմնի «պապայի» «ռազմական հաղթանակները, անկախությունն ու «պատմական առաքելությունը» ջնջվեց նրա հիշողությունից։
Ի դեպ այստեղ գրված տողերում, թե իբր 2009 թվականին տնտեսությունը փլուզվում էր և Հայաստանը միջազգային հեղինակությունը կորցրել էր, այսօր պարզապես որպես չար հեգնանք է հնչում։
Միայն ժողովրդագրական տվյալներն ասում են ամեն բան․ այն ժամանակ ՀՀ ում բնակվում էր ավելի քան 3.2 մլն մարդ, իսկ հիմա 2.8 մլն-ից պակաս։ Եվ սա պաշտոնական վիճակագրական տվյալներով։ Այսինքն էլ ի՞նչ ասես, երբ երկրից անհասկանալի է․ հեռացե՞լ, թե՞ զոհվել, մահացել են գրեթե ԿԵՍ միլիոն մարդ։ Եվ այս թվից թոշակառուները, այսինքն 63+ տարիքի մարդիկ ընդամենը մոտ 180 հազար հոգի են, դրանցից 85+ ընդամենը մոտ 11 հազար։ Սա էլ գցե՞նք կովիդիդ վրա։
Ամեն անգամ նիկոլի էությունը ուսանողական տարիներից սկսած վերհիշելով չեմ դադարում զարմանալ ու զայրանալ, թե ո՞նց, լավ ո՞նց կարելի էր սրան բերել քաղաքական դաշտ, սատարել ամեն կերպ, բանտից բաց թողնել մարտի 1-ի կազմակերպելու համար ու հետո հեղափոխության առաջնորդ սարքել․․․
Ի՞նչ է այդքան կույր էին առաջին և երրորդ նախագահները, թե՞․․․ քաղաքական խաղամոլներ ու խաղացին հայ ազգի ճակատագրի հետ»։