Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2025 թ.

Թուրքիան հյուպատոսություն կբացի Հալեպում․ Էրդողան

996
Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ., 17:55
Թուրքիան հյուպատոսություն կբացի Հալեպում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հալեպում թուրքական հյուպատոսություն է բացվելու։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«Էրդողանն ասել է, որ Թուրքիան շուտով կբացի իր հյուպատոսությունը Հալեպում և ավելացրել, որ Անկարան ակնկալում է իր սահմաններին սիրիացի փախստականների հոսքի ավելացում»,- հայտնում է գործակալությունը։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ Սիրիայում քուրդ մարտիկները կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ կհուղարկավորվեն։