Միլլերը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին
![]() ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է Հայաստանին զինելու Իլհամ Ալիևի մեղադրանքներին՝ նշելով, որ ԱՄՆ աջակցությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի անվտանգությանը ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ամրապնդմանը՝ բանակի պրոֆեսիոնալիզմի բարելավման, ինչպես նաև Իրանի հետ երկու երկրների սահմանի ամրացմանը։ Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ զինամթերքի մասին է խոսում Ալիևը, և արդյո՞ք նրա հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։ Պետքարտուղարության խոսնակը նշել է. «Միացյալ Նահանգները անվտանգության ոլորտում Հայաստանին և Ադրբեջանին ուղղված իր աջակցությունը հաշվարկում է այնպես, որ այն կիրառելի չլինի հարձակողական նպատակներվ և չխարխլի կայուն խաղաղության շուրջ բանակցությունների շարունակական ջանքերը»: Միլլերը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մշտապես շփման մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աշխատելու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցում Իլհամ Ալիևը նշել էր, որ Ֆրանսիան Հայաստանին զենք մատակարարող առաջատար երկիրն է, որին հաջորդում են Հնդկաստանը և ԱՄՆ-ն։ |

Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
210Երեկ, 09:07
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
125Երեկ, 00:30
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
14124.09.2026, 21:48
Փաշինյանը և Փեզեշքիանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը (տեսանյութ)
11624.09.2026, 09:42
«Միասին պատմություն ենք կերտել»․ Թրամփ
16223.09.2026, 17:12
«Օրենքով գողեր» են ձերբակալվել (տեսանյութ)
16023.09.2026, 13:24
