«Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, հակառակ դեպքում ժողովրդին կօգնեմ` հետևություններ անել». Նիկոլ Փաշինյան
«Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կից հրապարակված տեսանյութում Փաշինյանը նշել է․ «Սա իրականում ճշմարտության պահ է, որովհետև բանավեճը, որն առաջարկել եմ ՀՀ նախկին նախագահներին, կարևորագույն նշանակություն պիտի ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական և աներկբա եզրակացություն աներ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում, ով է մեղավոր և ով ինչում է մեղավոր: Եվ սա բացառիկ հնարավորություն է, որ ինֆորմացիայի առաջնային կրող մարդիկ դեմ դիմաց հանդիպեն և հեռավար ու հեռակա բանավեճը եզրափակեն առերես բանավեճով։ Խոսքը միայն անցյալի մասին չէ, ապագայի ռազմավարությունները որոշելու և կողմնորոշվելու համար առանցքային իրադարձություն է: Մենք պետք է անենք վերջնական հետևություններ, մենք պետք է հասկանանք՝ ինչ և ինչու է տեղի ունեցել մեզ հետ, և խնդիրը միայն բանավեճի մեջ չէ, այլև սեփական ժողովրդին սեփական պատմությունը մեկնաբանելու, սեփական պատմությունը հասկանալու հնարավորություն տալու կամ այդ հնարավորությունից զրկելու մասին է: Ճիշտ է՝ ուղիղ կամ անուղղակի նախկին նախագահները հրաժարվեցին բանավեճից, բայց ես նրանց կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել այս մասին, որովհետև եզրակացությունը, ի վերջո, տեղի ունենալու է: Ես չեմ կարող թույլ տալ, որ այս խոսակցությունը, որն արդեն շարունակվում է 4+2 տարի, նկատի ունեմ մինչև 2020 թվականը և դրանից հետո, կիսատ մնա: Ես վճռական եմ և այդ խոսակցությունը տանելու եմ մինչև վերջ: Ինչ ֆորմատով՝ դա ուրիշ խնդիր է: Ես ընտրում եմ ազնիվ ճանապարհը՝ նախկին նախագահների հետ դեմ-դիմաց, առերես կանգնելու և խոսելու: Առաջարկում եմ նրանց ընդունել այս առաջարկը, հակառակ դեպքում հետևությունները կմնան ժողովրդին, և ես ժողովրդին կօգնեմ այդ հետևություններն անելու գործում»։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |
Սալոմե Զուրաբիշվիլին վերջնաժամկետ է ներկայացրել
85Երեկ, 23:54Թրամփն սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
103Երեկ, 23:42«1979թ․ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին». Էդգար Էլբակյան (լուսանկար)
106Երեկ, 17:12«Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»․ Կոբախիձե
152Երեկ, 16:30«Հիշողության թարմացում»․ Լուսինե Հարոյան (տեսանյութ)
114Երեկ, 15:18«Գյումրին պետք է վերջնականապես ձերբազատվի աղետի գոտի ընկալումից»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
101Երեկ, 14:54