Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ.

«Գիտի, որ մեր հայրենակիցների մեծ մասը շարունակում է հավատալ իր ստերին»․ Լևոն Քոչարյան

88
Երեկ, 22:06
«Գիտի, որ մեր հայրենակիցների մեծ մասը շարունակում է հավատալ իր ստերին»․ Լևոն Քոչարյան

Փաշինյանն այսօր հերթական անգամ ստեց, ասում է, թե 1994 թվականից սկսած բանակցութուններ են ընթացել Արցախը Ադրբեջանին վերադարձնելու շուրջ: Այս մասին իր թիքթոքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի առավոտյան արված գրառմանը:

«Սա սուտ է, ոչ թե, որ ես այդպես եմ ասում կամ այդպես եմ ենթադրում, այլ փաստերով ապացուցված է, որ բանակցությունները մշտապես ընթացել են կա՛մ Արցախը Հայաստանին միանալու շուրջ, կա՛մ Արցախի անկախացման շուրջ: Սա փաստ է, որը չի կարող հերքել ոչ մեկը:

Օրինակ՝ Քիվեսթյան փաստաթղթերով Արցախը միանում էր Հայաստանին, իսկ Մադրիդյան սկզբունքներով Արցախն անկախանում էր հանրաքվեի միջոցով: Այս ամենի մասին շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը, բայց շարունակում է ստել՝ փորձելով ինքն իրեն արդարացնել՝ Արցախի կորստի համար, հազարավոր զոհերի համար: Ինչո՞ւ է նա դա անում, որովհետեւ նա գիտի, որ մեր հայրենակիցների մեծ մասը շարունակում է հավատալ իր ստերին:

Լինենք տեղեկացված եւ չտրվենք սրանց քարոզչական ստերին»,- նշել՝ Լևոն Քոչարյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Նա ավելի ուշ այս թեմայի շուրջ ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել նախկին նախագահներին: