«Ոչ առաջինն է, ոչ վերջինը». Նեթանյահուն հրահանգել է հրթիռակոծել հութիների ռազմավարական օբյեկտները
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ինքը և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել են Իսրայելի պաշտպանության ուժերին՝ հարձակվել Եմենում հութիների ռազմավարական թիրախների վրա, և այդ հարձակումը «վերջինը չէ»։ Վարչապետը համապատասխան հայտարարություն է տարածել՝ ելույթ ունենալով Քնեսեթում (խորհրդարանում): «Վերջին օրերին պաշտպանության նախարարի հետ միասին մենք հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին ճշգրիտ հարվածներով թիրախավորել հութիների ռազմավարական թիրախները: Մենք ոչնչացրել ենք ահաբեկչական զգալի ակտիվներ, որոնք օգտագործում էին հութիները: Սա առաջին հարձակումը չէ և չի լինի վերջինը,- ասել է Նեթանյահուն: Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը «սահմանել է շատ պարզ սկզբունք՝ ով կփորձի վնասել (Իսրայելին), դրա դիմաց վնաս կստանա անխնա վնաս»։ «Իսրայելն ուժեղացնում է իր զսպող ուժը, հարվածում է իր թշնամիներին և հերթով ոչնչացնում Իրանի ահաբեկչական արբանյակները»,- հավելել է նա։ Դեկտեմբերի 19-ին իսրայելական բանակը հայտնել է, որ Եմենի տարածքից հրթիռակոծություն է գրանցել երկրի կենտրոնական հատվածի վրա։ Հրթիռի վնասազերծումից հետո գետնին ընկած բեկորները լրջորեն վնասել են Թել Ավիվի արևելյան արվարձանում գտնվող Ռամաթ Գան քաղաքի դպրոցի շենքը: Դրանից հետո, նույն օրը, իսրայելական զինվորականները հայտարարեցին, որ հարվածել են Եմենում հութի ապստամբների՝ «Անսար Ալլահի» թիրախների վրա, ներառյալ Սանայում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքները: Դեկտեմբերի 21-ի առավոտյան իսրայելական զինվորականներն արձանագրել են Եմենից մեկ հրթիռի արձակում դեպի կենտրոնական Իսրայել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ հրթիռը չի հաջողվել որսալ և այն ընկել Թել Ավիվի տարածքում։ Իսրայելի շտապօգնության ազգային ծառայության տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 14 մարդ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
