Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Վրաստանի նախագահը սպառնում է «ռեժիմի տապալմամբ»

616
Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ., 22:24
Վրաստանի նախագահը սպառնում է «ռեժիմի տապալմամբ»

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կանխատեսում երկրում «ռեժիմի տապալում», եթե իշխող կուսակցությունը փոխզիջումների չգնա մինչև դեկտեմբերի 29-ը։

«Ռեժիմի տապալման այլընտրանքը երկխոսությունը, փոխզիջումները և զիջումներն են։ Զիջումներ են անհրաժեշտ, որոշ բաների ճանաչում, փոխզիջումներ։ Եթե ​​ոչ, ապա ռեժիմը կընկնի»,- ասել է Զուրաբիշվիլին տեսաուղերձում։

Երեկ Զուրաբիշվիլին ասել էր, որ քվեարկության ամսաթիվը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը, այն օրը, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ծրագրեց նոր նախագահի երդմնակալությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց հանդիպել Բիձինա Իվանիշվիլիին։