Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ.

«Նիկոլը փորձում է մաքրել նաև նախկինների մեղքերը». Արթուր Օսիպյան

81
Երեկ, 22:12
«Նիկոլը փորձում է մաքրել նաև նախկինների մեղքերը». Արթուր Օսիպյան

«Հեղափոխական» կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտարարելով, որ Արցախի հարցը անլուծելի էր արդեն 1994 թվականից, Նիկոլը փորձում է մաքրել նաև նախկինների մեղքերը։ Փաստորեն, նրա ասելով՝
ա) 1998 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկի մերժելը, որտեղ գրեթե ընդունված էր Արցախի անկախությունը,
բ) Արցախը բանակցության ընթացքից դուրս թողելը,
գ)Կրեմլի հրահանգով ՀՀ-ի կողմից Արցախը չճանաչելու փաստը,
դ) բանակը թալանելը,
.....
Արցախի կորուստի հետ կապ չունեն։
Իսկ քանի, որ Արցախի հանձման զուգահեռ ՀՀ գործող իշխանությունը առնվազն մոտ կես միլիարդ դոլար է բաժանել հանցագործ կլանին, էլ կասկածանք չի թողում, որ նախկինները ներկաների հետ ձեռք ձեռքի տված ուղղակի խուրդել են մեր երկրի մի մասը, փողերը ծալել լցրել ջեբները։
Արդարադատությունից ոչ մի տեղ չեք փախչելու։ Վաղ, թե ուշ դուք ձեր պատիժը ստանալու եք»:

Աղբյուրը`   Արթուր Օսիպյան