Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ.

«Դեռահասների շրջանում դեղահաբերի օգտագործումը վարակի նման է»․ Լիլիթ Խաչատրյանը` ինքնասպանությունների մասին

75
Երեկ, 20:48
«Դեռահասների շրջանում դեղահաբերի օգտագործումը վարակի նման է»․ Լիլիթ Խաչատրյանը` ինքնասպանությունների մասին

Անչափահասների շրջանում մտահոգիչ իրավիճակ է: 2 շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ դեպքն է գրանցվում, որ անչափահասները խմում են մեծ քանակի դեղահաբեր ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվում հիվանդանոց․ երկու անչափահաս մահացել է, ինչը հանրության շրջանում խիստ մտահոգություների տեղիք է տալիս: Իրավապահները այս դեպքերով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթներ են նախաձեռնել ու քննություն են իրականացնում:

Թեմայի շուրջ «ԱրմԼուր»-ի հետ զրույցում հոգեբան Լիլիթ Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ այդ ամենը հասարակական կյանքի բացասական ազդեցություններն են։

«Այն, ինչ վերջին տարիներին տեղի ունեցավ սոցիալական, հասարակակական կյանքում, տարաբնույթ ճգնաժամեր, մահեր․ այս ամենն, իհարկե, դեռահասների վրա ավելի բացասական հետևանքներ պետք է ունենային, որովհետև դեռահասությունն ամենաբարդ տարիքային ճգնաժամային փուլն է համարավում մարդու զարգացման շրջափուլում, դեռահասներն ավելի զգայուն են ցանկացած փոփոխության նկատմամբ։ Ե՛վ արժեհամակարգային փլուզում է տեղի ունեցել, և՛ առհասարակ անձի կարևորման գործոնն է խեղաթյուրվել, մարդ-մարդ շփման ու փոխհարաբերությունների կառուցման կարևորությունն է նվազել, մենակության զգացում, սոցիալական-համացանցային ազդեցություններ՝ ի՞նչ են տեսնում՝ բռնության երևույթներ, հրահրող խաղեր, ինչը վնասարար է անձի հոգեկանի զարգացման համար։ Այս ամեն ինչը հասցնելու էր դրան։

Դեռահասների շրջանում դեղահաբերի օգտագործումը վարակի նման է, այսինքն՝ հասանելի և հեշտ միջոց է կյանքից զրկվելու համար, թեև եթե դեռահասի գլխում արդեն այդպիսի մտքեր կան, պարտադիր փորձելու է մի ճար գտնել։ Մեղավորությունը ո՛չ դեռահասինն է, ո՛չ դեղահաբինը, այլ մերը՝ բոլորինս՝ հասարակությանը․ ո՞նց է լինում, որ դեռահասը մնում է այդքան բացասական ազդեցությունների տակ, և ոչ ոք չի նկատում»։

«Դեռահասների շրջանում ինքնասպանության փորձերի մեղավորությունը մերն է՝ բոլորինս»․ Լիլիթ Խաչատրյան