«Սիրիացի պատվախնդիր ու խիզախ երիտասարդները ձեզ Սիրիայից կվտարեն». Այաթոլլահ Խամենեի
81
Այսօր, 00:24
«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԻԻՀ առաջնորդ Ալի Խամենեի խոսքերը. «Այն, որ հայտարարում են, թե Իրանը կորցրել է տարածաշրջանում իր վստահված ուժերին, սխալ է։ Իրանը վստահված ուժ չունի։ Եմենը կռվում է, որովհետև հավատք ունի։ «Հեզբոլլահ»-ը կռվում է, որովհետև հավատքն է նրան կանչում ասպարեզ։ ՀԱՄԱՍ-ն ու Ջիհադը կռվում են, քանի որ ունեն գաղափարախոսություն։ Նրանք մեր ներկայացուցիչները չեն։ Եթե մենք օրերից մի օր ցանկանանք որևէ քայլ ձեռնարկել, վստահված ուժի կարիք չենք ունենա․․․ Ահաբեկչական մի խմբավորում օտար կառավարությունների օգնությամբ ու պլանավորմամբ, կարողացավ օգտագործել Սիրիայի ներքին թույլ կողմերը և երկիրը քաոսի մեջ գցեց: Անդրադառնալով հաղթելու վերաբերյալ սիոնիստների հավակնություններին, մեծարգո առաջնորդն ասաց- «Ե՞րբ եք հաղթել, թշվառներ։ Արդյոք դա հաղթանա՞կ է, որ ռումբերով սպանեցիք քառասուն հազար կանանց ու երեխաների, բայց չկարողացաք հասնել պատերազմի սկզբում ձեր հայտարարած նպատակներից թեկուզ մեկին։ Արդյոք ոչնչացրե՞լ եք ՀԱՄԱՍ-ը և ազատե՞լ եք ձեր գերիներին Գազայում։ Չնայած Սեյեդ Հասան Նասրալլահի նման մեծ գործչի նահատակությանը, կարողացա՞ք ոչնչացնել «Հեզբոլլահ»-ին Լիբանանում: Տարածաշրջանի դիմադրությունը, այդ թվում՝ «Հեզբոլլահը», «ՀԱՄԱՍ»-ը, «Իսլամական ջիհադ»-ը անվանելով կենդանի և ծաղկող, Իսլամական հեղափոխության առաջնորդը, դիմելով սիոնիստներին, ասել է․ «Ուրեմն, դուք հաղթող չեք, դուք պարտվող եք»: Նշելով, որ սիրիական տարածքներում սիոնիստների առաջխաղացումն ու այդ տարածքների գրավումը տեղի է ունեցել այն պատճառով, որ նույնիսկ մեկ զինվոր չի խոչընդոտել իրենց ընթացքը և դիմադրություն չի ցուցաբերել, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է. «Առանց որևէ դիմադրության իրականացած այդ շարժումը հաղթանակ չէ, բայց, անկասկած, սիրիացի պատվախնդիր ու խիզախ երիտասարդները ձեզ այնտեղից կվտարեն։ *Սիրիայում ի հայտ կգա արժանապատիվ և հզոր կառույց *Ես կանխատեսում եմ Սիրիայում արժանապատիվ և հզոր կառույցի ի հայտ գալը։ *Երիտասարդ սիրիացին կորցնելու ոչինչ չունի։ Նրա համալսարանն անապահով է, դպրոցը՝ անապահով, տունը՝ անապահով, փողոցը՝ անապահով, կյանքը՝ անապահով, ի՞նչ պետք է անի։ Մենք պետք է ուժով ու վճռականությամբ կանգնենք այս անապահովությունը նախագծողների և իրականացնողների դեմ։ Աստծո կամոք մենք կհաղթենք նրանց»։