Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Ինչպես անիծել բիզնեսի հերը». Սիմոն Ֆարմանյան

83
Երեկ, 22:54
«Ինչպես անիծել բիզնեսի հերը». Սիմոն Ֆարմանյան

Փաստաբան Սիմոն Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես անիծել բիզնեսի հերը
Արար 1։ Փոքր ու միջին բիզնեսին կացնային եղանակով մտցնում են ընդհանուր հարկման դաշտ. դե մի 5-6 անգամ հարկերի չափերն ավելանում են շատերի մոտ։ Հա, մի հատ էլ պայման են դնում, եթե հանկարծ հարկայինի կարծիքով սխալ հարկերը հաշվեք, կալանավորելու են, թեկուզեւ հետո պարզվի հարկայինը սխալվել էր. մարդ են հիմա, ով չի սխալվում. երեւի հարկ վճարողները մարդ չեն, որ էտ սխալվելու, սխալը ուղղելու հնարավորությունը իրենց դեպքում չի աշխատում։
Արար 2։ Ժամկետանց վարկ ունեցողներին խոստանում են, որ պետական բյուջեի հաշվին կփակեն վերջիններիս վարկերը, որ հանկարծ բանկերը վնասով չաշխատեն (ստեղ են ասել մի զարկով երկու նապաստակ)։
Արար 3։ Կրճատում են աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, պայմանով, որ աշխատողի աշխատավարձը պետք է նույնը մնա եւ չնվազի. կարճ ասած գործատու ջան, քեզ համար աշխատելու չկա, բայց դու պիտի իմ աշխատավարձը մեկա տաս։ Հա, հիմնավորման մեջ էլ գրում են, որ բա գիտեք, Գերմանիայի, Իսլանդիայի ու էլի մի քանի նման երկրների փորձից ենք օգտվել։
Զարմանում եմ, թե ինչու միանգամից օրենքով չեն ամրագրում ՀՀ տարածքում բացառությամբ բանկային գործունեությունից, այլ տեսակի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը խստիվ արգելվում է։
Ստացվում է, պետք է մտնել բանկ աշխատանքի (աշխատանքը որն ա, մի քանի ժամով մարդամեջ դուրս գալ), էտ բանկից վարկ վերցնել ու հետո էլ շուտով կարմիր գրքում իբրեւ վերացող տեսակ գրանցված հարկ վճարողի փողերով էտ վարկերը փակել»։

Աղբյուրը`   Սիմոն Ֆարմանյան