«Երբ ասում եք` «վերադարձրեք երկիրը», ի՞նչը վերադարձնեն». Թրամփը` Զելենսկիին
![]() ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ կոչ անելով նրան՝ սկսել մտածել հրադադարի մասին և լքել Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքները։ Այս մասին դեկտեմբերի 22-ին հայտնել է El Pais-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Այնուամենայնիվ, մի քանի եվրոպական աղբյուրներ, որոնք անանունության պայմանով են խոսում, El Pais-ին հայտնել են, որ ազդանշանները, որոնք Թրամփն ուղարկում է պաշտոնական Կիևին, բացասական չեն։ Օրինակ՝ գեներալ Քիթ Քելլոգը, որին Թրամփը նշանակել է՝ որպես ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ուկրաինայում, հրապարակայնորեն գովաբանել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի նոր զենքերի փաթեթները և թույլտվությունը, որը նա տվել է Ուկրաինային՝ արևմտյան հեռահար զենքով ռուսական տարածքի խորքում գտնվող թիրախները խոցելու համար: Ավելին, աղբյուրները կարծում են, որ իրերի այս վիճակը միայն ընդգծում է, որ Թրամփը ցանկանում է հասնել խաղաղության, բայց՝ ուժի դիրքերից։ «Նրա համար կարևոր է, որ ինքը թույլ չթվա»,- ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան: «Թրամփը դեռ չի կայացրել իր որոշումը, մի օր նա ցույց է տալիս մի բան, իսկ մյուս օրը՝ մեկ այլ բան, ուստի շատ կարևոր է գործել հիմա և փոխանցել մեր ուղերձները», - ասել է Ուկրաինայի կառավարության աղբյուրը։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
