Թբիլիսիի Սուրբ Նշանը` Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների միջև վիճաբանության առարկա
![]() Հայկական Սուրբ Նշան եկեղեցին գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հին թաղամասերից մեկում՝ Կալոյում (նախկին Սուրբ Նշան): Համաձայն եկեղեցու վրա թողնված շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1703-1720 թվականների ընթացքում, որին 1780 թվականին ավելացվել է գմբեթ: Դեռևս 1837 թվականին վրացի հետազոտող Պ. Իոսելիանին հայտնել է այն կարծիքը, թե իբր 1703 թ. հայերը եկեղեցին հիմնել էին նրանից առաջ գոյություն ունեցած վրացական ուղղափառ եկեղեցու տեղում։ Որևէ սկզբնաղբյուրով չփաստարկված Իոսելիանու այս հայտարարության վրա հետագայում կուրորեն հենվել են բազմաթիվ հետազոտողներ։ Խորհրդային տարիներին՝ մասնավորապես 1928 թվականին Սուրբ Նշան եկեղեցին պետության կողմից կնքվում և փակվում է։ Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը հարմարեցվել և ծառայեցվել է տարբեր նպատակների։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին ծառայում էր՝ որպես մակարոնի և վերմիշելի պահեստ։ Ավելի ուշ այն վերածվեց Ազգային գրադարանի գրապահոցի: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
