Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ.

«Փորձում ես մարդկանց աչքերը բացել, ասել՝ ձեզ «քցում են», ասում են՝ մի կո՛ղմ քաշվիր»․ Բորիս Մուրազի

194
Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ., 23:54
«Փորձում ես մարդկանց աչքերը բացել, ասել՝ ձեզ «քցում են», ասում են՝ մի կո՛ղմ քաշվիր»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմից հետո մի պատմությամբ արձանագրեցի մեր ժողովրդի կատարյալ միամտությունը և էդ միամտությունից օգտվող մի եզակի սրիկա ֆիքսեցի։ Ուրեմն մեկը մի կազմակերպություն էր բացել, որով իբր բանակի համար բաներ էր արտադրելու, հետո ինտերնետից մի ռոբոտի նկար էր քաշել, թե զինվորներին փոխարինող ռոբոտ է սարքելու։ Այդ ամենի համար մարդկանցից փող էր հավաքում, անհրաժեշտ պարագաները անվճար ստանում էր տարբեր մարդկանցից, աշխատանքը անում էին կամավորները, անգամ իր իբր ձեռնարկության հոսանքի փողն էին մարդիկ տալիս։ Վերջում գիտե՞ք ինչ պարզվեց, որ մարդկանց փողերով, կամավորների կարած վրաններն ու քնապարկերը վաճառել էր ՊՆ-ի վրա, իսկ ռոբոտ, իհարկե, այդպես էլ չկառուցեց, քանի որ նման նպատակ չկար էլ։
Հիշում եմ՝ դրա ակտիվ փողհավաքման փուլում գրեցի՝ ժողովրու՛րդ ջան, էդ ռոբոտի նկարը քաշած է ինտերնետից, այդ մարդը ձեզ մոլորեցնում է։ Մոլորվողները գիտե՞ք ոնց պորտս տեղը դրեցին։ Հետո պարզվեց, որ մի քանի հարյուր հազար դոլար փող է հավաքել ու իրենով արել։ 2023-ից դրա էջը չի էլ գործում։
Նույն բանն է քաղաքական դաշտում, երբ փորձում ես մարդկանց աչքերը բացել, թե՝ ժողովո՛ւրդ ջան, էս ինչ փրԳիչը կոնկրետ ձեզ քցում է, ասում են՝ մի՛ կողմ քաշվիր, թող մենք հավատանք, կարող է էս անգամ չմոլորեցնի մեզ»:

Աղբյուրը`   Բորիս Մուրազի