Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ինչի՞ համար է նախատեսված երևանցիների կողմից վճարվող բարձրացված գույքահարկը». Արմենակ Դանիելյան

166
Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ., 03:06
«Ինչի՞ համար է նախատեսված երևանցիների կողմից վճարվող բարձրացված գույքահարկը». Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Հարցս ուղղում եմ Երևանի քաղաքապետարանին ու մասնավորապես Տիգրան Ավինյանին.
Ի՞նչ նպատակով է ծախսվում, կամ ինչի՞ համար է նախատեսված երևանցիների կողմից վճարվող (վերջին 3 տարում բարձրացված) գույքահարկը, եթե այդ գումարի մի մասը չի ծախսվում հենց նույն գույքի պահպանման, վերանորոգման կամ փոխհատուցման համար։
Դիցուկ 2 օրինակ.
1. Բազմաբնակարան շենքի բնակիչների կողմից վճարված անշարժ գույքի գուքահարկից որոշակի % պետք է հատկացվի տվյալ շենքի ընթացիկ շահագործման, վերանորոգման, ֆորս մաժորային դեպքերում՝ փոխհատուցման համար։
2. Տրանսպորտային միջոցի սեփականատերերը, իրենց վճարած գույքահարկից պետք է համայնքի կողմից փոխհատուցում ստանան բնական աղետների և այլ ֆորս մաժորային իրավիճակների հետևանքով նյութական վնաս կրելու համար։
Հ. Գ. Տեսանյութի դեպքի մասին արդեն հրապարակումներ արել եմ, բայց սայլը տեղից չի շարժվել»: