«25 համարի երթուղու հարցը մասամբ լուծվեց, իսկ 59 համարի երթուղին կհանվի»․ Պռոշյանի բնակիչ
![]() Հայտնել էինք, որ որոշում է կայացվել հանել Պռոշյան-Երևան թիվ 25, և Քասախ-Երևան թիվ 59 համարի երթուղիները։ Բնակիչները մի քանի անգամ փակել էին Աշտարակ տանող մայրուղին՝ պահանջելով չեղարկել որոշումը։ Այսօր նրանք Կառավարությունում հանդիպել են ՏԿԵ նախարարության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ․ «25 համարի երթուղու հարցը լուծվեց մասամբ։ Այն պետք է շրջադարձ կատարի ՊՆ նախկին շենքի մոտից։ Խնդրել ենք, որ ավտոբուսը շրջադարձ կատարի Պռոշյանի մուտքի մոտ՝ նախատեսված վայրից մոտ 300 մետր վերև, քանի որ հիվանդ երեխաների և ծերերի համար դժվար է այդ 300 մետրը տեղափոխվելը։ Խոստացան քննարկել և լուծել։ Նշենք, որ Քասախ համայնքի 59 համարի երթուղին հանվում է, բավարարվում է միայն 25 համարի երթուղու հարցը»,- ասաց Պռոշյանի բնակիչը, ով մասնակցել էր Կառավարությունում կազմակերպված հանդիպմանը։ Նա հայտնեց, որ Քասախ համայնքի ներկայացուցիչները վրդովված են դուրս եկել։ |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
