Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Բաքվի հետ ուղիղ կապն արդյունավետ գործիք համարող Փաշինյանն ինչո՞ւ այդ կապը չի օգտագործում». «ՀայաՔվե»

151
Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ., 04:12
«Բաքվի հետ ուղիղ կապն արդյունավետ գործիք համարող Փաշինյանն ինչո՞ւ այդ կապը չի օգտագործում». «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ն հայտնում է. ««ՀայաՔվեն» բազմիցս ներկայացրել է Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին վերադարձնելու հնարավորությունները:
Այդ գործիքների արդյունավետության օրինակներից կարող ենք նշել բոլորովին վերջերս՝ 2025թ․ փետրվարի 1-ին ամերիկացի վեց բանտարկյալների ազատ արձակումը Վենեսուելայի կողմից, ամերիկացի ուսուցիչ Մարկ Ֆոգելի ազատ արձակումը Ռուսաստանի կողմից փետրվարի 11-ին, Սիամակ Նամազիի ազատ արձակումը 2023թ․ սեպտեմբերի 18-ին:
Բաքվի հետ ուղիղ կապն արդյունավետ գործիք համարող Փաշինյանը ինչո՞ւ այդ կապը չի օգտագործում։
Անցած 600 օրերի ընթացքում ամեն ինչից ու ամեն օր խոսող Փաշինյանը Բաքվի բանտարկյալների հարցով մեկ-երկու անգամ է խոսել։ Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու և ինքնազգացողության կտրուկ վատանալու օրվանից գրեթե ամեն օր ՔՊ-ի նիստեր էին անու՝մի օր ավտոբուսի, մի օր՝ մետրոյի շոուներ, 10 տարվա մեքենա վերադարձնելու թեմա էին մտցնում հանրային օրակարգ, բայց մարդկանց մահվան ճիրաններից ու ստորացումից փրկելու ուղղությամբ կամ գոնե նրանց վիճակը մեղմելու ուղղությամբ մատը մատին չեն խփում»:

Աղբյուրը`   «ՀայաՔվե»