Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ.

ՀՀ և Իրանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն

828
Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ., 18:15
ՀՀ և Իրանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն

Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:
Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ: