Իսրայելը փորձում է արգելափակել F-35-ների վաճառքը Թուրքիային
![]() Սիրիայում Թուրքիա-Իսրայել լարվածության ֆոնին Իսրայելը միջոցներ է ձեռնարկում Անկարայի դեմ: Մասնավորապես, ըստ իսրայելական մամուլի՝ Իսրայելը փորձում է խոչընդոտել ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր: Իսրայելի փորձերի մասին պնդումները կիսել է Կատարում գործող «Middle East Eye» լրատվական կայքը: Նա մեջբերել է երկու բարձրաստիճան արևմտյան պաշտոնյաների խոսքերը: Ըստ նրանց՝ Իսրայելն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի աճող ազդեցությունից։ Իսրայելը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վրա, որպեսզի վերջինս արգելափակի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը։ Նշվել է, որ Իսրայելը մտավախություն ունի, որ Թուրքիան Ռուսաստանից գնած ՀՕՊ համակարգերը, ինչպես նաև սեփական արտադրության ՀՕՊ համակարգերը կտեղակայի Սիրիայի տարածքում, ինչն ուղիղ սպառնալիք է Իսրայելի համար: Մտավախություն կա, որ Թուրքիան F-16 կործանիչներ կտեղակայի սիրիական ռազմաբազաներում: |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
