Չինաստանը հերքում է` իր զինվորականներին չի ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու
![]() Չինաստանն իր զինվորականներին չի ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու, Չինաստանի իշխանությունները պահանջում են իրենց քաղաքացիներից՝ խուսափել ռազմական գործողություններին ներգրավվելուց, չորեքշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ուկրաինական բանակի կողմից չինացի վարձկանների գերեվարման մասին լուրերը։ «Չինաստանի կառավարությունը միշտ պահանջել է, որ իր քաղաքացիները հեռու մնան զինված հակամարտության գոտուց (Ուկրաինայում-խմբ.), խուսափեն որևէ ձևով ներգրավվելուց, մասնավորապես՝ ձեռնպահ մնան որևէ կողմի ռազմական գործողություններին մասնակցելուց»,- ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին։ Լին Ցզյանը հավելել է, որ Չինաստանի կառավարությունը հետաքննում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Դոնեցկի մարզում Չինաստանի քաղաքացիների գերեվարման մասին նախօրեին հնչեցրած տեղեկատվությունը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
